Սարփիի մաքսակետում քաղաքացիները բողոքում են տեղափոխվող ապրանքի թույլատրելի քանակի նվազեցման դեմ
Սարփիի մաքսակետում քաղաքացիները բողոքում են տեղափոխվող ապրանքի թույլատրելի քանակի նվազեցման դեմ

Սարփիի մաքսակետը բազմամարդ է, սակայն այս անգամ դա կապված չէ հսկիչ-անցակետի անսարքության հետ: Քաղաքացիների մի մասը, որը ամեն օր հատում է սահմանը և փոքր քանակությամբ ծխախոտի արտադրանք և ոգելից խմիչք է տեղափոխում, դժգոհություն է հայտնում այն պատճառով, որ թուրքական կողմը, տեղափոխվող ապրանքի թույլատրելի քանակի նվազեցման մասին նախօրոք չի զգուշացվել և այսօր թուրք մաքսավորները բոլորից առգրավել են ծխախոտը:

«Ամեն օր, 10 լարիի համար անցնում սահմանը և տեղափոխում ծխախոտ: Մինչ այժմ չեմ իմացել, թե ինչ քանակության ծխախոտ տեղափոխելու իրավունք ունեմ»,- ասում է քաղաքացիներից մեկը:

Երեկվա խոչընդոտներից հետո, Սարփիի մաքսային անցակետը բաց է: Սահմանն ազատ հատում են հետիոտները: Խոչընդոտը միայն վրացական համարանիշերով ավտոմեքենաների տեղափոխման համար, որը թուրքական կողմը բացատրում է էլեկտրոնային համակարգի թերությամբ: