Սարփիի մաքսակետում բացահայտվել է 1,3 մլն լարի չհայտարարագրված գումարի անցկացման փաստ
Սարփիի մաքսակետում բացահայտվել է 1,3 մլն լարի չհայտարարագրված գումարի անցկացման փաստ

Սարփիում հայտնաբերվել են խոշոր չափի չհայտարարագրված գումարներ տեղափոխման փորձեր։ Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայությունը։

Ըստ իրենց հաղորդագրության՝ 2023 թվականի հունվարի 1-ից մարտի 10-ը «Սարփի» մաքսակետում Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա, մանրազնին զննության արդյունքում բացահայտել են տարբեր երկրների քաղաքացիների պատկանող ուղեբեռերում չհայտարարագրված ընդհանուր 224453 ԱՄՆ դոլար, 11885 եվրո, 200000 շվեյցարական ֆրանկ, 79500 ռուսական ռուբլի, 4200 թուրքական լիրա և 723300 արժեթղթեր։

«Չհայտարարագրված դրամական միջոցների ընդհանուր գումարը Ազգային բանկի փոխարժեքով կազմել է 1 304 230,79 լարի։ Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիները որպես պատժամիջոց տուգանվել են 36 հազար լարիով։ Բացի այդ, նույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ օրինախախտ այլ քաղաքացիներ տուգանվել են 24224,78 լարիով սանկցիայի տեսքով (գումարից 10%-ը), իսկ մեկ դեպքում՝ ամբողջությամբ բռնագանձվել հայտարարագրման ենթակա գումարը քաղաքացուց և որպես սանկցիա տուգանվել է 581 489,76 լարիով»,- նշված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրության մեջ։