Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, «Սարփիի» սահմանային անցակետն արդեն աշխատում է սովորական ռեժիմով:
«Վրաստան-Թուրքիա պետական սահմանին («Սարիի» հատվածու) տրանսպորտային միջոցների և հետիոտնայի երթևեկության ժամանակավոր սահմանափակումը հանվել է, սահմանին երկկողմ վերականգնվել է տեղաշարժը»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Այսօր, Սարփի սահմանային անցակետի մոտակայքում, Թուրքիայի տարածքում, սողանքի հետևանքով փլուզվել է լեռան մի մասը, որի պատճառով փակ է Սարփի-Տրաբզոն մայրուղին,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Անվտանգության նորմերից ելնելով, Թուրքիայի խնդրանքով և երկու երկրների համապատասխան գերատեսչությունների որոշմամբ, Վրաստան-Թուրքիա պետական սահմանին (Սարփի հատվածում) ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտի տեղաշարժը:
Թուրքիայի կողմում, ճանապարհի հատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը կվերականգնվի»,-հայտարարել են ՆԳՆ-ում: