Սարկավագ Գիորգի Մամալաձեն ազատ է արձակվել բանտից
Սարկավագ Գիորգի Մամալաձեն ազատ է արձակվել բանտից

Սարկավագ Գիորգի Մամալաձեն ազատ է արձակվել բանտից։ Նշված տեղեկությունը սոցցանցերում տարածում է նրա եղբայրը՝ Թոռնիկե Մամալաձեն։

«7 տարվա տանջանքներից ու սպասելուց հետո եղբայրս՝ Գիորգին սարկավագն ազատության մեջ է»,- գրում է Թոռնիկե Մամալաձեն։

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է դեկանի փաստաբան Գիորգի Փանցուլայան, թեև չի նշել, թե որն է բանտից ազատման պատճառը։

Սարկավագ Գիորգի Մամալաձեն, այսպես կոչված ցիանիդի գործով ձերբակալվել էր 2017 թվականին, Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր է ճանաչել պատրիարքի քարտուղար-տեղեկատու Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը նախապատրաստելու և հրազեն ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ Գերագույն դատարանը գործը վարույթ չընդունեց։