Սարդալաշվիլին Մալագայում ընթացող պատանեկան գավաթին նվաճել է ոսկե մեդալ #1TVSPORT
Սարդալաշվիլին Մալագայում ընթացող պատանեկան գավաթին նվաճել է ոսկե մեդալ #1TVSPORT

Մալագայում ընթացող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկությունում երիտասարդ վրացի Գիորգի Սարդալաշվիլին (60 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Նա եզրափակիչում վազարիով հաղթել է ճապոնացի Կեիջի Ցուձիոկային։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ձյուդոյի եվրոպական միությունը Գիորգի Սարդալաշվիլիին 2021 թվականի ծագող աստղի անվանակարգում շնորհել է առաջին տեղը։ 18-ամյա վրացին անցյալ տարի 60 կգ. քաշայինում նվաճել է Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում՝ ոսկե մեդալ։