Սառա Մաքբրայդը դարձավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված առաջին տրանսգենդերը
Սառա Մաքբրայդը դարձավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված առաջին տրանսգենդերը

Դելավեր նահանգի սենատոր, Դեմոկրատական ​​կուսակցության անդամ Սառա Մաքբրայդը դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրված առաջին տրանսգենդերը։

Այդ մասին հայտնում է «NBC News»-ը։

Սառա Մաքբրայդը հաղթեց հանրապետական ​​Ջոն Ուելեն III-ին։

Ձայների ավելի քան 95%-ի հաշվարկով ՄաքԲրայդը ստացել է ձայների 58%-ը, իսկ Ուելենը՝ 42%-ը։

«Այս երեկոն ապացույց է այն բանի, որ Դելավերացիները գնահատում են թեկնածուներին՝ ելնելով նրանց գաղափարներից, այլ ոչ թե իրենց ինքնությունից», – ասել է Մաքբրայդը:

Ինչպես հայտնում է NBC News-ը, Սառա Մաքբրայդն ակտիվորեն աջակցում է իրավահավասարության, տրանսգենդերների իրավունքների պաշտպանության և խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին։

2016 թվականին ՄակԲրայդը դարձավ առաջին տրանսգենդերը, ով ելույթ ունեցավ Դեմոկրատների ազգային համագումարին: