Սանդրո Բազաձեն Վարշավայի աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ է նվաճել #1TVSPORT 
Սանդրո Բազաձեն Վարշավայի աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալ է նվաճել #1TVSPORT 

Վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն արծաթե մեդալ է նվաճել Վարշավայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում։ Եզրափակչում նա 13-15 հաշվով պարտվել է տանտերերի ներկայացուցիչ Քշիշտոֆ Կացկովսկուն։

Սանդրո Բազաձեն մասնակցել է 2022/23 ընթացիկ մրցաշրջանում անցկացված բոլոր չորս հեղինակավոր մրցաշարերի (Աշխարհի գավաթ և Գրան պրի) եզրափակիչներում։ Նա դարձել է Ալժիրի աշխարհի գավաթի և Թունիսի գրան պրիի չեմպիոն, իսկ Օռլեանի և Վարշավայի աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։

Միևնույն ժամանակ, շարունակվում է եզակի նվաճումը. նախորդ մրցաշրջանից Սանդրո Բազաձեն յոթերորդ անընդմեջ հեղինակավոր մրցաշարում (Աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն, Գրան Պրի, աշխարհի գավաթ) լավագույն եռյակում է:

Վարշավայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում վաղը՝ փետրվարի 12-ին, կկայանա թիմային մրցում։ T32-ում ժամը 13:30-ին Վրաստանի հավաքականը (Սանդրո Բազաձե, Բեքա Բազաձե, Գոգա Կակաուրիձե, Լաշա Կուճուխիձե) կհանդիպի Թունիսի ընտրանուն: