Նոյեմբերի 12-ին Ալժիրում կայացավ սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի հաղթող դարձավ Սանդրո Բազաձեն։
Սանդրոն մրցաշարը սկսեց 1/32 եզրափակիչից, որտեղ Սանդրոն 15:10 հաշվով հաղթեց եգիպտացի Մազեն Էլարաբիին, ապա նույն հաշվով հաղթեց իտալացի Միկելե Գալոյին։ Վրացի սուսերամարտիկը 1/8 եզրափակիչում հանդիպեց ֆրանսիացի Ժան Ֆիլիպ Պատրիսին և հաղթեց 15:9 հաշվով։ Բազաձեի համար ամենահեշտը քառորդ եզրափակիչն էր, որտեղ նա 15:3 հաշվով հաղթեց հարավկորեացի Բոնգիլ Գուին։
Կիսաեզրափակիչում Սանդրոն հանդիպեց եգիպտացի Զիադ Էլսիսին ու լարված պայքարում 15:13 հաշվով հաղթեց նրան, իսկ եզրափակիչում 15:13 հաշվով հաղթեց նաև իտալացի Լուիջի Սամելեին։