Սանդրո Ալթունաշվիլին ընդգրկվել է Ավստրիայի Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում #1TVSPORT
Սանդրո Ալթունաշվիլին երկրորդ խաղն անցկացրեց Ավստրիայի Բունդեսլիգայում և ընդգրկվեց տուրի խորհրդանշական հավաքականում։ Sofascore պորտալը տասնմեկ ֆավորիտ խաղացողների թվում ներառել է Վրաստանի հավաքականի և «Վոլֆսբերգերի» ֆուտբոլիստին։
Ալթունաշվիլիի «Վոլֆսբերգերը» սեփական մարզադաշտում ընդունեց Լուստենաուի «Ավստրիային» և ոչ-ոքի գրանցեց՝ 1:1։ Վրացի կիսապաշտպանը եղել է հիմնական կազմում, իսկ միջազգային վերլուծական պորտալը երկու թիմերում էլ լավագույն գնահատականն է գրել՝ 7,8 միավոր։
Ավստրիայի Բունդեսլիգայում այսօր «Վոլֆսբերգերը» կանցկացնի չորրորդ տուրի հանդիպումը, թիմը Վիեննայում կայցելի «Ավստրիա»։ Հանդիպումը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 19:00-ին