Սանդրա Ռուլովս. Ես և Միշան այլևս միասին չենք
Սանդրա Ռուլովսն այսօր «Վիվամեդի» կլինիկայում այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ինձնից երկու տարի պահանջվեց, մինչև ես հոգեբանորեն կարողացա այցելել Միշային։ Այսօր մենք ունեցանք երկար հանդիպում և անկեղծ զրույց։ Մաղթում եմ նրան ազատություն, առողջություն և երջանկություն։ Մենք այլևս միասին չենք»,- գրել է Սանդրա Ռուլովսը։