Սան Ֆրանցիսկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված «կապիկի ծաղիկի» դեպքերի կտրուկ աճի հետ

11:11, 29.07.2022

Սան Ֆրանցիսկոյում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված «կապիկի ծաղիկի» դեպքերի կտրուկ աճի հետ։ Տեղեկությունը տարածում են ամերիկյան լրատվամիջոցները։

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետի խոսքով՝ արտակարգ դրության հայտարարումը տեղական իշխանություններին ավելի շատ հնարավորություններ կտա մոբիլիզացվելու՝ վիրուսի դեպքերի թվի աճը կանխելու համար։

Պաշտոնական տվյալներով՝ այս պահին քաղաքում կա «կապիկի ծաղիկի» 260 հաստատված դեպք։ Քաղաքի հանրային առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ Սան Ֆրանցիսկոն ստացել է կապիկի դեմ պատվաստանյութի 4 200 դեղաչափ, և այն մոտ օրերս կհասցվի կլինիկաներ։

Նմանատիպ