Սան Դիեգոյի պետական համալսարանի ամերիկյան բակալավրի ծրագրերի Վրաստանում իրականացումը, էկոնոմիկայում իրականացրած լուրջ ներդրում է. Սալոմե Զուրաբիշվիլի
Թբիլիսիում, Ռուսթավելիի թատրոնում տեղի է ունեցել Սան Դիեգոյի պետական համալսարանի, Վրաստանյան շրջանավարտների առաջին ծավալուն միջոցառումը:
55 շրջանավարտի փոխանցվել են միջազգային արտոնագրված ամերիկյան բակալավրի դիպլոմներ՝ համակարգչային ինժիներիա, թվային ինժիներիա և քիմիա-բիոլոգիա ոլորտներում:
Սան Դիեգոյի համալսարանը Կալիֆոռնիայում ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունն է: Այս պահին համալսարանի բակալավրային ծրագրին, Վրաստանում սովորում է 600 ուսանող:
Շրջանավարտներին խոսքով դիմել է Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին:
Երկրի նախագահի գնահատմամբ, Սան Դիեգոյի պետական համալսարանի ամերիկյան բակալավրի ծրագրերի Վրաստանում իրականացումը, էկոնոմիկայում իրականացրած և ապագայի վրա հաշվարկած լուրջ ներդրում է: