Սամխարաուլիի դատաբժշկական բյուրոն և Կարգավորող գործակալությունը մարտի 29-ին կներկայացնեն բուժքրոջ մահվան մասին զեկույցը
Սամխարաուլիի դատաբժշկական բյուրոն և Կարգավորող գործակալությունը մարտի 29-ին կներկայացնեն բուժքրոջ մահվան մասին զեկույցը

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, մարտի 29-ին առողջապահության նախարարությունում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ 27-ամյա բուժքրոջ մահվան մասին կներկայացվի Սամխարաուլի դատաբժշկական բյուրոյի և կարգավորող գործակալության համատեղ զեկույցը:

«Կա որոշ նախնական տեղեկություն այն մասին, որ պատվաստանյութը չի նշվի որպես հիմնական պատճառ: Մենք սպասում ենք Սամխարաուլիի եզրակացությանը և երկուշաբթի առողջապահության նախարարությունում կանցկացվի համատեղ հանձնաժողով, որին կներկայացվի ինչպես Սամխարաուլիի փորձաքննության, այնպես էլ Կարգավորող գործակալության համատեղ եզրակացությունը: Սամխարաուլի դատաբժշկական եզրակացության ավարտից հետո ես ճշգրիտ պատասխան կունենամ, որպեսզի իմ կողմից ապատեղեկատվություն չտարածեմ», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: