Սամխարաուլիի բյուրոն պնդում է, որ իրենք փորձաքննություն չեն անցկացրել Իլիայի պետական համալսարանի Երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնի շենքի համար
Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության բյուրոն պնդում է, որ Իլիայի պետական համալսարանի Երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնի շենքի համար փորձաքննություն չեն անցկացրել։
«Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոն արձագանքում է բյուրոյի կողմից Իլիայի պետական համալսարանին տրված եզրակացության վերաբերյալ տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ համալսարանի մասնաշենքերից մեկի շահագործումը վտանգավոր է և ապամոնտաժման կարիք ունի։ Հանրության բարձր հետաքրքրությունից ելնելով` պարզաբանում ենք, որ նշված փորձաքննությունը չի իրականացվել Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության բյուրոյի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այսօր սոցցանցում տեղեկություն է տարածվել, որ շենքի վթարային լինելու պատճառով փակվում է Իլիայի պետական համալսարանի երեխաների եւ դեռահասների զարգացման կենտրոնը։ Այս առնչությամբ Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այն դեպքում, երբ կենտրոնը ծրագրի շրջանակներում չկարողանա այլընտրանքային տարածք տրամադրել և ծառայություններ մատուցել, շահառուները կտեղափոխվեն քաղաքապետարանի ծրագիրն իրականացնող այլ կենտրոններ և նրանց թերապիայի սեանսները չեն ընդհատվի: