Սամտրեդիայում դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության փաստով
Վրաստանի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել մեկ անձի նկատմամբ՝ Սամտրեդիայի մունիցիպալիտետում տեղի ունեցած դիտավորյալ սպանության փաստով։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։
«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ օգոստոսի 20-ին Սամտրեդիայում մեղադրյալը սուր առարկայի միջոցով հարևանին տարբեր մասերում վնասել է։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժածը մահացել է։
Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (դիտավորյալ սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով։
«Դատախազության միջնորդության հիման վրա դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկում»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։