Սամտրեդիայի փողոցում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերել են կնոջ դի
Սամտրեդիայի փողոցում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերել են կնոջ դի

Թբիլիսիում, Սամտրեդիայի փողոցում գտնվող բնակարանում հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտնել են Առաջին ալիքին, գերատեսչությունում մտել է հաղորդագրություն, որ բնակարանից գալիս էր տհաճ հոտ: Հարևանների խոսքով, նրանց դուռը ոչ ոք չէր բացում, ուստի կանչել են փրկարարների:

Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայության աշխատակիցները բնակարանում հայտնաբերել են կնոջ դի: Բնակարանում եղել է ևս երկու կին, որոնցից մեկը հաղորդակցում էր, իսկ մյուսը անգիտակից վիճակում էր: