Սամտրեդիայի և Ծղալտուբոյի մունիցիպալիտետներում Սննդամթերքի ազգային գործակալությունը կասեցրել է պանրի երկու ապօրինի արտադրամասի գործունեությունը

17:53, 27.08.2026
Սննդամթերքի ազգային գործակալության Իմերեթիի դեպարտամենտի տեսուչները Սամտրեդիայի Մթիսձիրի գյուղում (անհատ ձեռնարկատեր՝ Վ. Կ.) և Ծղալտուբոյի Փարցխանաղանեվի գյուղում (անհատ ձեռնարկատեր՝ Տ. Թ.) պանրի ապօրինի արտադրամասեր են հայտնաբերել։ Այս մասին տեղեկությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ օրենսդրության համաձայն՝ բիզնես օպերատորները տուգանվել են, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։
«Պետական հսկողության արդյունքում պարզվել է, որ բիզնես օպերատորը, հետագա իրացման նպատակով, պանիրն արտադրում էր առանց Տնտեսական գործունեությունների ռեեստրում գրանցման և պարտադիր ճանաչման (թույլտվության)։ Միևնույն ժամանակ, օբյեկտում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ (տեխնոլոգիական գործընթացի խախտում) և սպառողին սննդամթերքի մասին տեղեկատվության տրամադրման կանոնների (մակնշման) խախտում։
Սննդամթերքի ազգային գործակալությունը շարունակում է ապօրինի արտադրամասերի հայտնաբերումը ամբողջ երկրի մասշտաբով և բիզնես օպերատորներին կոչ է անում պահպանել օրենսդրությամբ նախատեսված սննդամթերքի անվտանգության պահանջները», — նշված է Սննդամթերքի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ