Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհի որոշ հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակ է
Միջազգային նշանակության Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոճանապարհի 40-րդ և 56-րդ կմ-ում տեղացած առատ տեղումների պատճառով Լեսի գետի վարարման հետևանքով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
«Նշված հատվածում ջրի մակարդակը իջնելուն պես անմիջապես կսկսվեն մաքրման աշխատանքները, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնվի երթեւեկությունը։
Շարժման արգելքի ընթացքում ավտոմեքենաները կշարժվեն միջազգային նշանակության Սենակի-Փոթի-Սարփի ավտոճանապարհով»,- նշվում է տեղեկատվության մեջ։