Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհի 42-րդ կմ-ում ջրհեղեղի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է
Միջազգային նշանակության Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին առատ տեղումների պատճառով վարարած Ծղալծիթելա գետը ժամանակավորապես սահմանափակել է երթևեկությունը մայրուղու վրա: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածում կամուրջը վերականգնվում էր, ինչի պատճառով ժամանակավոր ճանապարհ է կազմակերպվել ավտոմոբիլների տեղաշարժի համար։
«Վարարած գետը վնասել է ժամանակավոր ճանապարհը։ Երթևեկությունը ժամանակին վերականգնելու նպատակով ինտենսիվ կերպով իրականացվում են վթարային ճանապարհի վերականգնման աշխատանքները։
Այս պահին երթևեկությունը ժամանակավորապես շեղված է դեպի միջազգային կարևոր նշանակություն ունեցող Սենակի-Փոթի (շրջադարձ)-Սարփի ճանապարհ»,- ասված է ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության մեջ։