Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհի 11-րդ կմ-ում մինչև նոյեմբերի 30-ը սահմանափակ է տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հետ կնքված պայմանագրի հիման վրա «Ավտոգզա Լենտեխի 99» ՍՊԸ-ն իրականացնում է Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի միջազգային ավտոճանապարհի 11-րդ կմ-ի Խևիսծղալի գետի վրա գտնվող կամրջի վերականգնման աշխատանքները։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը ճանապարհը փակ կլինի շինարարական աշխատանքների համար, իսկ երթևեկությունը կուղղվի դեպի ժամանակավոր մուտքի ճանապարհ։