Սամգորիում այրվել է փայտանյութի պահեստ (տեսանյութ, ֆոտոշարք)
13:02, 04.03.2018
Թբիլիսիում, Սամգորի շրջանում, պահեստում բռնկված հրդեհը լոկալիզացված է:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ այրվել է մոտ 3000 քառակուսի մետր տարածք:
Գերատեսչության լրատվությամբ հրդեհը բռնկվել է «Ջորջիան Պրոդաքս» ընկերությանը պատկանող պահեստում, որտեղ գործիքներից բացի պահվում էր նաև ներկերի տուփեր: Նշված ընկերությունը ուներ մի քանի պահեստ, հրդեհը բռնկվել է այն պահեստում, որտեղ գտնվում էին թանկարժեք դազգաները: Հրդեհը արդեն մարվել է և այն վնաս չի հասցրել բնակչությանը: Վնասի ստույգ քանակը դեռևս անհայտ է, ինչպես նաև անհայտ է հրդեհի առաջացման պատճառը:
Ինչպես նշել է շրջանի գամգեբելին, ընկերությունը հիմնականում արտադրում էր կահույք, որը հատկացված է կենդանիների համար: