Սամգորիի թաղամասում երրորդ կարգի վթարային շենքի փոխարեն կկառուցվի բարեկարգված բնակելի շենք
Սամգորիի թաղամասի Ճիճինաձեի փողոցում գտնվող երրորդ կարգի վթարային շենքի փոխարեն կկառուցվի բարեկարգված բնակելի շենք,- այսօր մունիցիպալ կառավարության նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, այս ծրագրից կօգտվի 26 ընտանիք։
«Նշված հասցեում բնակվող բնակչության հետ անցկացվել է խորհրդակցություն։ Պայմանավորվեցինք ապամոնտաժել շենքը, որի փոխարեն կկառուցվի ժամանակակից բնակելի տուն։ Բանակցությունների ժամանակ տեղացիները հաճախ խնդրում են տարածքներն ավելացնել, ինչը անհնար է։ Այս ծրագրով մենք կօգնենք շատ ընտանիքների»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, հաջորդ տարիներին վթարային շենքերը աստիճանաբար կփոխարինվեն նոր բնակելի տներով։