Սամգորիի շրջանի գամգեբելի է լինելու Կախա Գուլեդանին
Սամգորիի շրջանի գամգեբելի է լինելու Կախա Գուլեդանին

Թբիլիսիում, Սամգորիի շրջանի գամգեբելի է լինելու Կախա Գուլեդանին: Գամգեբելիի թեկնածուին մայրաքաղաքի կառավարության նիստին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ՝ Կախա Կալաձեն:

Կախա Կալաձեն հաջողություններ է մաղթել Գուլեդանիին և նշել, որ նա ունի պետական գերատեսչություններում աշխատանքի մեծ փորձ:

«Ցանկանում եմ ներկայացնել Սամգորիի շրջանի գամգեբելիի թեկնածու Կախա Գուլեդանիին: Նա ունի պետական գերատեսչություններում աշխատելու մեծ փորձ: Ցանկանում եմ հաջողություններ մաղթել նրան և համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ հնարավորություն կտրվի պատասխանել մարտահրավերներին և կարգավորել հիմնախնդիրները, որոնք արդիական են և հուզում են Սամգորիի բնակչությանը: Նրա թեկնածությունը այսօր ուղարկելու ենք սակրեբուլոյին»,-հայտարարել է Կալաձեն:

Սամգորիի շրջանի նախկին գամգեբելի, Դավիթ Կերեսելիձեն պաշտոնից հեռացել է մի քանի շաբաթ առաջ: Ինչպես հայտարարում են քաղաքապետարանում, դրա պատճառն էր Սամգորիի շրջանի գամգեոբայի գործունեության եռամսյակային արդյունքը:

Կախա Գուլեդանին Զուրաբ Ալավիձեի նախարարության ժամանակաշրջանում, զբաղեցնում էր տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը: