Սամգորիում, շրջանային ընտրական հանձնաժողովի մոտ ձերբակալել են «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամ, Բեսո Գազդելիանիին:
Այն բանից հետո, ինչ Գազդելիանին շրջանային հանձնաժողովի մոտ փակցրել է պաստառ, իրավապահները զգուշացրել են նրան, իսկ երկրորդ անգամ այդ գործողությունը կրկնելու պատճառով ձերբակալել:
Այս րոպեներին տեղում հանգիստ է, կենտրոնացված են իրավապահները:
Սամգորիի շրջանային ընտրական հանձնաժողովում ընթանում է արձանագրությունների վերջնական վերահաշվարկը: