Սամգորի թաղամասում բնակվող 23 ընտանիքներին խորհրդանշական գնով վարձակալությամբ տրվել են բնակելի տարածքներ
Թբիլիսիի քաղաքապետի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքացիների համար բնակելի տարածքների օրինականացման գործընթացը։
Քաղաքապետարանի տեղեկություններով՝ տարիներ շարունակ բնակելի տարածքների օրինականացման խնդրով անհանգստացած ընտանիքներին խորհրդանշական՝ 1 լարիով բնակելի տարածք կտրվի։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սեփականության վկայականներ է հանձնել Սամգորի թաղամասում բնակվող 23 ընտանիքի։
Ծրագրի շրջանակներում այս փուլում ավելի քան 3000 ընտանիք բավարարվել է բնակելի տարածքներով, հարյուրավոր դիմումներ են ներկայացվել մայրաքաղաքի քաղաքապետարան, որոնք փուլ առ փուլ վերանայվում ու հաստատվում են։