Թբիլիսիի քաղաքապետը Սամգորի թաղամասում բնակվող 56 ընտանիքի սեփականության վկայականներ է հանձնել։ Այս ընտանիքներին վկայականները տրվել են այն բնակավայրերի օրինականացումից հետո, որտեղ նրանք տարիներ շարունակ ապրել են։
Բոլոր 56 ընտանիքները տարածքները քաղաքապետարանից ստացել են խորհրդանշական մեկ լարիով։
«Այսօր Սամգորի թաղամասում 56 ընտանիքի բնակարան ենք հանձնել խորհրդանշական մեկ լարիով։ Մենք նրանց տվել ենք սեփականության վկայականներ։ Նրանք շատ ուրախ էին, և մենք, իհարկե, ուրախ ենք։ Մենք շարունակում ենք այս ծրագիրը, որը բավականին հաջողված է։ Դա մեր նախընտրական խոստումն էր 2017թվականին: Մոտավորապես ավելի քան 2 000 ընտանիք ապահովված է, 300 միլիոնի գույք է փոխանցվել։ Ուզում եմ դիմել նմանատիպ խնդիր ունեցողներին, նրանք անպայման պետք է դիմեն թաղապետարան, որտեղ ապրում են։ Մենք անպայման կօգնենք նրանց, ովքեր նմանատիպ խնդիր ունեն բնակարանների օրինականացման հետ կապված, ամեն կերպ կկանգնենք նրանց կողքին»,- ասել է Կախա Կալաձեն։