Սամեգրելու-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք
Սամեգրելու-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության փոխանցմամբ, շրջանի մասշտաբով Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց լաբորատորիայում հետազոտել են 504 նմուշ, դրանցից 13-ի դեպքում ախտորոշվել է կորոնավիրուս:
Վարակման 8 դեպքը կապված է Զուգդիդիի, երկուսը՝ Փոթիի, մեկը՝ Չղորոծղուի հետ, երկու վարակակիր բեռնատարի վարորդ է:
Համաճարակաբանները հետազոտում են նոր դեպքերի շփման շրջանակաները:
Շրջանում ընդհանուր վարակված է 112 մարդ: Ռուխիի կլինիկայում բուժում է ստանում 65 պացիենտ, այստեղից 18-ի վիճակը համեմատաբար ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանում ապաքինվել է 7 պացիենտ, բոլորը Զուգդիդիի բնակիչներ են: