Սամեգրելոյում ոստիկանությունը առգրավել է 509 հաբ «սուբուտեքս»
Սամեգրելոյում ոստիկանությունը առգրավել է 509 հաբ «սուբուտեքս»

Սամեգրելոյի ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ թմրանյութերի հանցանքի համար, առգրավվել է 509 հաբ «սուբուտեքս», – հայտնում է ՆԳ նախարարությունը:

«Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սամեգրելո-Զեմո Սվանեթի դեպարտամենտի Փոթի քաղաքային բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հատկապես մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու և պահելու մեղադրանքով բերման են ենթարկել մեկ անձի՝ 1981 թվականին ծնված Լ.Չ.-ին: Հանցանքը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Իրավապահները մեղադրյալին բերման են ենթարկել Թբիլիսիում մեքենա վարելիս: Նրա անձնական խուզարկության արդյունքում ոստիկանությունը առգրավել է 115 հաբ «սուբուտեքս» թմրանյութ, իսկ Փոթիում մեղադրյալի բնակավայրի խուզարկության ժամանակ որպես ապացույց առգրավվել է 394 հաբ «սուբուտեքս»,- հայտարարում են  գերատեսչությունում:

Նրանց փոխանցմամբ, հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասով՝ առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու փաստով: