Սամեգրելոյի շրջանում շարունակում է մնալ հրդեհի երեք ակտիվ օջախ
Սամեգրելոյի շրջանում շարունակում է մնալ հրդեհի երեք ակտիվ օջախ

Այս պահին Սամեգրելոյի շրջանում շարունակում է մնալ հրդեհի երեք ակտիվ օջախ: Հրշեջներ-փրկարարները պայքարում են Ծալենջիխայի մունիցիպալիտետի Նակիֆու և Օբուջի գյուղերում բռնկված հրդեհի դեմ: Հրդեհներ կան նաեւ Մարտվիլիում, Սալխինոյի անտառում: Այրվում է խոտը:

Նշված քաղաքապետարանների ներկայացուցիչների խոսքով, այրվել է շուրջ 30 հա տարածք: Հրդեհները տեղայնացվում են մնացած բոլոր օջախներում, չնայած աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ քամին:

Այս փուլում հրդեհը բնակչության շրջանում տարածվելու վտանգ չկա: Քաղաքապետարաններում բռնկված հրդեհների պատճառը անփութությունն ու գյուղատնտեսական աշխատանքներն են: