Սամեգրելոյի շրջանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 88-ը հաստատվել է Զուգդիդիում
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրված կորոնավիրուսի 119 նոր դեպքից 88-ը հաստատվել է Զուգդիդիում:
Շրջանային վարչության փոխանցմամբ, 10 դեպք է արձանագրվել Ծալենջիխայում, 9-ը՝ Չխորոծղուում, 6-ը՝ Փոթիում, 5-ը՝ Սենակիում, մեկը՝ Խոբիում: Նրանց մի մասն արդեն հաստատված դեպքերի շփման շրջանակից է:
Ռուխիի կլինիկայում բուժման կուրս է անցնում 133 վարակակիր, այստեղից 16-ի վիճակը համեմատաբար ծանր է:
Փոթիի հոսպիտալում բուժում է ստանում 38 կորոնավարակակիր: Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 10 անձ, այդ թվում 5-ը՝ Ռուխիի կլինիկայում, 5-ը՝ Փոթիի կլինիկայում: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում է 156 մարդ: