Սամեգրելո-Զեմո Սվանեթիում հետազոտել են 25 մարդու, նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում այսօր հետազոտել են 25 մարդու կենսաբանական նյութ: Նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել:
25 թեստից 8-ը բուժանձնակազմի նմուշներն են: Մնացածը «Տենդի կենտրոններում» և կարանտինային տարածքում գտնվող մարդիկ են:
Ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատոր ուղղությունների ղեկավար Լելա Քաջաիայի հայտարարությամբ, 2 օրից լաբորատորիան կաշխատի լիարժեք ծանրաբեռնվածությամբ: