Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, ապաքինվել է 12 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանի վարչակազմը:
Հինգ կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 174 վարակակիր, այդ թվում 7-ը ծանր վիճակում են:
Ռուխիի կլինիկայում կա 61 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում բուժումը շարունակում է 4 կորոնավարակակիր, Աբաշայի «Էվեքս» կլինիկայում գտնվում է 27 մարդ: Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 42 վարակակիր:
Տարածաշրջանի կարանտինային տարածքներում կա 126 մարդ: