Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում ընթանում է 11 մանկապարտեզի շինարարություն
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում ընթանում է 11 մանկապարտեզի շինարարություն

Մարտվիլիի մունիցիպալիտետում ընթանում է չորս մանկապարտեզների շինարարական աշխատանք: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական ​​լիազորի մամուլի ծառայության տեղեկությամբ, շինարարական աշխատանքներին ծանոթացել են՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական ​​լիազորի պաշտոնակատար Մալխազ Թորիան, իր տեղակալ Նուկրի Խասիան և Մարտվիլիի քաղաքապետ Ալեքսանդր Գրիգալավան:

«Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մասշտաբով այժմ ընթանում են 11 նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքներ, այս տարի մենք լրացուցիչ իննը մանկապարտեզ կկառուցենք: Այսօր մենք ընթացիկ աշխատանքներին ծանոթացանք Մարտվիլիի մունիցիպալիտետի Խունծի գյուղում, որտեղ տարբեր թաղամասերում կառուցվում են երկու մանկապարտեզներ 50 և 30 երեխաների համար: Ժամանակակից ենթակառուցվածքը և նոր գույքը կօգնեն մեր երեխաներին նախադպրոցական կրթություն ստանալ հարմարավետ միջավայրում»,- ասել է Մալխազ Թորիան:

Ինչպես նշում են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում պետական լիազորի մամուլի ծառայությունում, Խունցի վարչական միավորում, Լեցիցխվայեշ գյուղում կառուցվում է նոր մանկապարտեզ 30 երեխաների համար: Նախագծի արժեքը 340 146 լարի է:

Մանկապարտեզի կառուցումը ֆինանսավորվում է Վրաստանի մարզերում իրականացրած նախագծերի հիմնադրամի և տեղական մունիցիպալիտետների ֆինանսավորմամբ:

Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, կառուցվում է երեք մանկապարտեզ՝  Օնողիում, Դիդի Չղոնիում և Խունծիում: Նախագծի շրջանակներում կառուցվելու են բոլորովին նոր, ժամանակակից չափանիշների մանկապարտեզներ: Դրանցից յուրաքանչյուրը նախատեսված է 50 երեխայի համար: Մանկապարտեզների կառուցման արժեքը 2 212 500 լարի է:

2013 թվականից Մարտվիլիի մունիցիպալիտետում կառուցվել են՝ Բալդիի, Ինչխուրիի, Սերգիեթիի, Առաջին Նամիկոլաոյի, Աբեդատիի մանկապարտեզները: Վերանորոգվել է 17 մանկապարտեզ», – նշված է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական ​​լիազորի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: