Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Տարածաշրջանային վարչակազմի հաղորդմամբ, խորը համավարակաբանական հետազոտությունները շարունակվում են: Ըստ նրանց, տարածաշրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 184 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 7-ի վիճակը ծանր է:

«Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 52 պացիենտ: Փոթիի հոսպիտալում մնում է 34 կորոնավարակակիր, այստեղից ծանր է չորս հիվանդի վիճակը:

«Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 35 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երեքի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 19 պացիենտ: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 15 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ»-ում բուժվում է 30 կովիդ վարակված պացիենտ:

Վերջին 24 ժամում տարածաշրջանի մասշտաբով ապաքինվել է 46 վարակակիր պացիենտ: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 55 մարդ»,- նշված է տարածաշրջանային վարչակազմի տեղեկատվության մեջ: