Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, ապաքինվել է 49 կովիդ վարակված պացիենտ:

Տարածաշրջանում շարունակվում են խորը համավարակաբանական հետազոտություններ: Վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 168 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 15-ի վիճակը ծանր է: Ռուխիի հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 49 պացիենտ, այստեղից ծանր է վեց պացիենտի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 31 կորոնավարակակիր, այստեղից ծանր է երեքի վիճակը: Փոթիի հոսպիտալում մնում է 35 կորոնավարակակիր, այստեղից ծանր է չորս հիվանդի վիճակը: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 17 պացիենտ, այստեղից ծանր է երկու պացիենտի վիճակը: Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 22 պացիենտ: Սենակիի «Լազիկա մեդ»-ում բուժվում է 22 պացիենտ:

տարածաշրջանի մասշտաբով կարանտինային տարածքներում գտնվում է 62 մարդ:

Տեղեկատվությունը տարածում է շրջանային վարչակազմը: