Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 150 վարակակիր
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, ապաքինվել է 150 վարակակիր: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 204 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 18-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 78 պացիենտ, այդ թվում 7-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 37 կորոնավարակակիր, 3-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 17 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 50 մարդ: