Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 408 նոր դեպք, ապաքինվել է 407 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 408 նոր դեպք: Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, նոր դեպքերի մեծ մասը նախկինում հայտնաբերված կորոնավարակակիրների շփման շրջանակից է:
Շրջանի մասշտաբով վերջին 24 ժամում ապաքինվել է 407 կորոնավարակակիր պացիենտ:
Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 156 պացիենտ, այդ թվում 13-ի առողջական վիճակը ծանր է, 80-ինը՝ միջին ծանրության:
Փոիթիի հոսպիտալում բուժում է ստանում 41 վարակակիր, նրանցից 12 պացիենտի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդի» կովիդ-կլինիկայում բուժում է ստանում 40 պացիենտ, այդ թվում 8-ի վիճակը ծանր է:
Բացի այդ, Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում բուժումը շարունակում է 14 կորոնավարակակիր պացիենտ: Աբաշայաի «Էվեքսի» կլինիկայում՝ 12 պացիենտ:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 79 մարդ:
Բացի այդ, շրջանի մասշտաբով վերջին 24 ժամում մահացել է երկու մարդ:
Տեղեկությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչությունը: