Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 13 վարակակիր
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 13 վարակակիր: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 100 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 6-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 46 պացիենտ, Փոթիի հոսպիտալում մնում է 22 կորոնավարակակիր, Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 5 պացիենտ է:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 87 մարդ: