Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 115 վարակակիր
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, ապաքինվել է 115 վարակակիր

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք:

Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ: Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 201 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 21-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 70 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 29 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 7-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 24 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 115 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 95 մարդ: