Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ապաքինվել է 179 վարակակիր
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ապաքինվել է 179 վարակակիր: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 228 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 14-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 77 պացիենտ, Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 14 պացիենտ:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 45 մարդ: