Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում կորոնավիրուսի նոր դեպքերից 36-ն արձանագրվել է Զուգդիդիում
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում թեստավորվել է 407 մարդ, վարակ է ախտորոշվել 63 անձի դեպքում: Այստեղից 36 դեպք է արձանագրվել Զուգդիդիում, 7-ը՝ Ծալենջիխայում, 6-ը՝ Փոթիում, 5-ը՝ Մեստիայում, 4-ը՝ Սենակիում, ևս 4 դեպք է արձանագրվել Չխորոծղուում, մեկը՝ Խոբիում:
Պացիենտների մի մասը կորոնավիրուսով վարակվածների շփման շրջանակից է, մի մասը՝ նոր դեպքեր են:
Բացի այդ, այս փուլում Ռուխիի կլինիկայում բուժում է ստանում 127 վարակակիր, նրանցից 16-ի վիճակը համեմատաբար ծանր է: Վերջին 24 ժամում Ռուխիի կլինիկայում ապաքինվել է 10 անձ, նրանցից 9-ը Զուգդիդիից է, մեկը՝ Չխորոծղուի բնակիչ:
Բացի այդ, կորոնավիրուսից մահացած 81-ամյա կինը բուժում էր ստանում Իմերեթիի կովիդ-կլինիկայում: Կինն ուներ ուղեկցող հիվանդություններ:
Տեղեկությունը տարածել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչությունը: