Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, ապաքինվել է 86 պացիենտ, մահացել՝ մեկ վարակակիր
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: Օրվա ընթացքում ապաքինվել է 86 պացիենտ, մահացել՝ մեկ վարակակիր: Տեղեկատվությունը տարածում է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի վարչությունը:
Չորս կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 266 վարակակիր, այդ թվում 59-ը ծանր վիճակում են:
Ռուխիի կլինիկայում կա 138 վարակված հիվանդ, Փոթի կլինիկայում կա 40 վարակված հիվանդ, Սենակիի «Լազիկա մեդի» կլինիկայում 60 վարակակիր հիվանդ շարունակում է բուժումը:
Շրջանի կարանտինային տարածքներում կա 12 մարդ: