Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում ավելացել է կարանտինային տարածքում գտնվող անձանց թիվը
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում ավելացել է կարանտինային տարածքում գտնվող անձանց թիվը: Անակլիա-Գանմուխուրիի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ գտնվում է 144 անձ: Քաղաքացիներին կարանտինային տարածք են տեղափոխել Թեթրիծղարոյից:
Ինչ վերաբերում է ինքնամեկուսացմանը, այս պահի տվյալներով շրջանում ինքնամեկուսացման մեջ է 174 անձ, իսկ 889 քաղաքացու ինքնամեկուսացման մեջ գտնվելու ժամկետը լրացել է:
Ինչ վերաբերում է այլ տվյալների, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանից լաբորատորիա ուղարված բոլոր 83 նմուշները պատասխաննները բացասական են:
Արտակարգ դրության ռեժիմով սահմանված մահանջները խախտելու համար տուգանվել է 5 անձ, 1-ը՝ ավտոմեքենայով երթևեկելիս սոցիալական հեռավորության կանոնները խախտելու, իսկ 4-ը՝ պարետային ժամի ընթացքում տեղաշարժման կարգը խախտելու համար: