Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք, ապաքինվել է 84 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք, ապաքինվել է 150 վարակակիր: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 184 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 18-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 58 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է: Փոթիի հոսպիտալում մնում է 40 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 31 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է: Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 25 պացիենտ, նրանցից 3-ի վիճակը ծանր է:
Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 56 մարդ: