Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 69 նոր դեպք
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 69 նոր դեպք:
Շրջանային վարչության փոխանցմամբ, 57 դեպք է արձանագրվել Զուգդիդիում, 4-ը՝ Փոթիում, 3-ը՝ Սենակիում, 1 – Խոբիում, 1 – Ծալենջիխայում, 1 – Չխորոծղուում, 1 – Աբաշայում և 1 – բռնազավթված Աբխազիայի տարածքում:
Ընթանում է նոր դեպքերի շփման շրջանակի հետազոտություն:
Բացի այդ, վերջին 24 ժամում շրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 11 մարդ: Սամեգրելո-Զեմո Սվանեթիում կարանտինային տարածքում գտնվում է 177 մարդ: