Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, ապաքինվել է 216 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, ապաքինվել է 216 պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք:

Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:

Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 195 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 19-ի վիճակը ծանր է:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 72 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է:

Փոթիի հոսպիտալում մնում է 24 կորոնավարակակիր, 4-ի վիճակը ծանր է:

Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 35 կորոնավարակակիր, 5-ի վիճակը ծանր է:

Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 18 պացիենտ, նրանցից 4-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 216 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 93 մարդ: