Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, ապաքինվել է 104 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք, ապաքինվել է 104 պացիենտ

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են: Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ: Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 104 կորոնավարակակիր, մահացել՝ երկուսը:

Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 294 կորոնավարակակիր պացիենտ:

Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 155 պացիենտ, այդ թվում 6-ի առողջական վիճակը ծանր է, 85-ինը՝ միջին ծանրության:

Փոթիի հոսպիտալում մնում է 41 կորոնավարակակիր, 11-ի վիճակը ծանր է: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 38 կորոնավարակակիր, 8-ի վիճակը միջին ծանրության է, հինգի վիճակը ծանր է:

Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 119 մարդ: