Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 325 նոր դեպք, ապաքինվել է 507 պացիենտ, մահացել՝ երկուսը
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 325 նոր դեպք:
Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 243 կորոնավարակակիր պացիենտ: Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 147 պացիենտ, այդ թվում 11-ի առողջական վիճակը ծանր է, 100-ինը՝ միջին ծանրության:
Փոթիի հոսպիտալում մնում է 38 կորոնավարակակիր, 10-ի վիճակը ծանր է, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 38 կորոնավարակակիր, 8-ի վիճակը միջին ծանրության է, հինգի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 507 կորոնավարակակիր, մահացել՝ երկուսը: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 123 մարդ: