Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, ապաքինվել է 354 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, ապաքինվել է 354 վարակակիր, մահացել՝ երկուսը: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 297 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 28-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 132 պացիենտ, այդ թվում 5-ի առողջական վիճակը ծանր է, 85-ինը՝ միջին ծանրության:
Փոթիի հոսպիտալում մնում է 32 կորոնավարակակիր, 7-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 39 կորոնավարակակիր, 11-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 330 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 71 մարդ:
Զուգդիդիի ռեֆերալ հոսպիտալում գտնվում է կորոնավարակակիր 29 պացիենտ, նրանցից հինգի վիճակը ծանր է:
Ինչ վերաբերում է մահացածներին, Քութաիսիի կովիդ-կլինիկայում մահացել է Մարտվիլիի բնակիչ, 64-ամյա կորոնավարակակիր տղամարդ:
Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում մահացել է Փոթիի բնակիչ, 58-ամյա տղամարդ:
Տեղեկությունը տարածում է շրջանային վարչությունը: