Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք, ապաքինվել է 303 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նոր դեպք: Շրջանային վարչության փոխանցմամբ, վարակակիրների մեծ մասն արդեն բացահայտված դեպքերի շփման շրջանակից են:
Անհայտ աղբյուները պարզելու համար հանրային առողջապահության կենտրոնների համաճարակաբաններն անցկացնում են խորը համաճարակային հետազոտություններ:
Շրջանի մասշտաբով, այս պահի դրությամբ հինգ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 280 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 25-ի վիճակը ծանր է:
Այդ թվում Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 150 պացիենտ, այդ թվում 8-ի առողջական վիճակը ծանր է, 70-ինը՝ միջին ծանրության: Փոթիի հոսպիտալում մնում է 150 կորոնավարակակիր, 8-ի վիճակը ծանր է:
Սենակիի «Սենամեդ» կլինիկայում բուժում է ստանում 40 կորոնավարակակիր, 6-ի վիճակը ծանր է:
Վերջին 24 ժամում շրջանի մասշտաբով ապաքինվել է 330 կորոնավարակակիր: Շրջանի մասշտաբով կարանտինային տարածքում գտնվում է 71 մարդ:
Վերջին մեկ օրում շրջանում կորոնավիրուսից մահացել է մեկ վարակակիր: Ռուխիի Հանրապետական հիվանդանոցում մահացել է 79-ամյա կին:
Տեղեկությունը տարածում է շրջանային վարչությունը: